Ներկայացնում ենք մարմնավաճառի, ով երգում է եկեղեցական երգչախմբում: Եկեղեցում Լինային գնահատում են, նա հրաշալի է երգում, դիրիժորություն է անում երգչախմբի համար և իր ողջ ազատ ժամանակը նվիրում է ժամերգություններին:

Ոչ ոք նույնիսկ չի կասկածում, որ դրանց ավարտից անմիջապես հետո նա շտապում է տուն՝ լոգանք ընդունելու և հերթական հաճախորդին ընդունելու:

Ցավոք, երգչախմբի աշխատավարձը ոչնչի համար չի բավարարում, իսկ կինը խնամում է մորը և դստերը, ում համար ուզում է բնակարան գնել: Լինային 15 տարեկանում մի քանի հոգով բռնաբարել են:

Նա փախել է գիշերը, թաքնվել վերնահարկում, նրան չեն գտել: Այդ ժամանակ Լինան դա ընդունել է որպես նշան, որ եկեղեցին սպասում է իրեն, առավել ևս, որ արդեն մի քանի տարի գնացել է քարոզների, փորձել է երգել:

Նա Մոսկվայի մերձակա մենաստանում անցկացրել է 5 տարի, սովորել է եկեղեցական երգեցողություն, իսկ երբ տուն է վերադարձել, գնացել է մերձակա եկեղեցի, գրանցվել երգչախմբում:

20 տարեկանում նրան արդեն բացարձակ չի հետաքրքրել աշխարհիկ կյանքը, նա խորասուզված է եղել երգեցողության և ուսման մեջ հատկապես այն բանից հետո, երբ սիրահարվել և հղիացել է, իսկ պոտենցիալ ամուսնու ընտանիքն իրեն չի ընդունել: Երիտասարդը որոշել է չաջակցել նրան: Շուտով Լինան աղջիկ է ունեցել: Նա ստիպված է եղել սովորել և միաժամանակ 3 տեղ աշխատել՝ երգել թատրոնում, եկեղեցում, հատակ լվանալ: Նա ուժասպառ է եղել, բայց փողը չի բավականացրել:

Իսկ շրջանի տղամարդիկ աչք են դրել միայնակ գեղեցիկ կնոջ վրա: Շրջադարձային պահը եկել է, երբ Լինան իր երկրպագուներին խնդրել է պարտք տալ: Բոլորը հրաժարվել են: Այդ ժամանակ նա երդվել է, որ այլևս երբեք ոչ մի տղամարդու հետ անվճար չի կենակցի:

Նա երկակի կյանքով ապրում է արդեն 20 տարի, և ոչ մի կողմը չի կասկածում՝ նա ինչով է զբաղվում:

Լինան սկզբում վարձակալած բնակարանում է ապրել: Հետո հաճախորդների հոսքը կայունացել է, նա տուն է գնել: Նա պնդում է, որ իր զբաղմունքից հաճույք չի ստանում, ամեն ինչ մեխանիկորեն է տեղի ունենում:

Աշխատանքի ընթացքում որևէ այլ բանի մասին է մտածում: Այնուամենայնիվ, Լինան իր աշխատանքը ստորացուցիչ չի համարում:

Լինան Աստվածաշնչի Աստծուն չի հավատում, իսկ իր Աստծուն հավատում է: Նրա հետ խոսում է, ինչպես ընկերոջ հետ: Նա հստակ գիտի, որ եթե եկեղեցում իմանան իր կյանքի մյուս կողմի մասին, եկեղեցու դռները կփակվեն իր առաջ:

Դրան համաձայնվել չի կարող, քանի որ կարծում է, որ իր աշխատանքը լավ է անում, ծխականներն իրեն սիրում են:

Լինան անկեղծորեն կարծում է, որ իր դեպքում մարմնավաճառությունը մեղք չէ:

Խոստովանում է, որ բարոյականության տեսանկյունից այդ աշխատանքը թերևս ճիշտ չէ, սակայն շեշտում է, որ հենց դրա շնորհիվ կարող է երգել եկեղեցում, այլապես պետք է այլ, ավելի եկամտաբեր աշխատանք գտներ:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել