Այս դիմակն իսկական վիտամինային հարված է։ Այն պարզապես անփոխարինելի է ձմեռվա ընթացքում։

Խուրմայից դիմակը վերականգնում է արյան շրջանառությունը և հարստացնում մաշկն այնպիսի վիտամիններով և հանքանյութերով, որոնք թույլ են տալիս պահպանել այն տոնուսում:

Բաղադրիչներ՝

  • 1 խուրմա,
  • օսլա (կրախմալ)։

Պատրաստման եղանակը և օգտագործումը՝

Տրորեք խուրմայի փափուկ մասը մինչև պյուրե ստանալը։ Ավելացրեք այնքան օսլա, որպեսզի ստանաք փխրուն շիլա։

Քսեք այն դեմքին։ Թողեք 30 րոպե։ Լվացեք սենյակային ջերմաստիճան ունեցող հանքային ջրով։

Եղեք գեղեցկ և երիտասարդ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող է վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել