Կենդանակերպի ամեն նշանի համար նախատեսված է իր ճանապարհը, որոնց մասին Ձեզ կպատմի այս հորոսկոպը: Թող այս փոքրիկ հուշումը դառնա Ձեր ուղղորդող աստղը ճակատագրի որոնումներում:

Խոյ

Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ հնչի, Խոյերը մշտապես որոնումների մեջ են։ Խնդիրն այն է, որ նրանք շատ արագ են գտնում իրենց կոչումը, կայծակնային արագությամբ հասնում իրենց ուզածին՝ շնորհիվ նպատակասլացության և ներքին ուժի։ Այս ամենն այնքան արագ է տեղի ունենում, որ Խոյերը չեն հասցնում ուշքի գալ. կարծես թե իմաստ կար, բայց արդեն չկա։ Նրանք ստիպված են լինում ամեն ինչ նորից սկսելու։

Ցուլ

Դեռ վաղ հասակից նրանք գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Ընտրությունն այնքան էլ մեծ չէ, սակայն չափազանց դժվար է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ կանգնում են կես ճանապարհին՝ նվիրվել ընտանիքի՞ն, թե՞ մեծ հաջողությունների հասնել կարիերայում։ Անձնական ազատությունը, անխոս, կարևոր է, բայց նրանք չեն կարող պատկերացնել սեփական կյանքն առանց ընտանեկան հարմարավետության, մարդկանց, ովքեր ունեն իրենց կարիքը։

Երկվորյակներ

Երկվորյակների համար բավական բարդ է իմաստ գտնելը, քանի որ չափազանց փոփոխական են։ Կարիք ունեն մարդկանց, ովքեր իրականություն կդարձնեն իրենց ցանկություններն ու նպատակները։ Նրանց հարկավոր է իրենց կողքին սիրող, հավատարիմ մարդիկ ունենալ։ Միևնույն ժամանակ Երկվորյակները կարծում են, թե աշխարհը ոչ մի կերպ չի կարող գոյություն ունենալ առանց իրենց օգնության ու աջակցության։

Խեցգետին

Խեցգետինների կյանքի իմաստն այն է, որ մտերիմները երջանիկ լինեն։ Նրանք ձգտում են ընտանեկան ներդաշնակության։ Գիտեն, որ երջանկությունն ուղղակիորեն կախված է հարմարավետ պայմաններից։ Նրանք պատրաստ են շատ գումար աշխատել, եթե այդ մասին խնդրի սիրելին։ Միայնությունը վտանգավոր է կենդանակերպի այս նշանի համար։

Առյուծ

Առյուծների համար կյանքի իմաստը կառուցվում է աստիճանաբար՝ անձնական աճ, հասարակական ճանաչում, անձնական կյանք։ Առյուծների կյանքի իմաստը նորի անվերջանալի որոնումն է։ Նրանց համար իսկապես կարևոր է գտնել ճշմարտություն և գործունեության ոլորտներ՝ երջանիկ ապագայի համար։ Չեն ձգտում երեխաներ ունենալ, քանի դեռ նրանց համար լավագույն կյանք չեն պատրաստել։

Կույս

Ողջ կյանքում իդեալ են փնտրում։ Ամենը, ինչ շրջապատում է կենդանակերպի այս նշանին, պետք է իդեալական լինի՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է աշխատանքին, հետաքրքրությանը, թե՞ այլ հարցի։ Իդեալականի ձգտումը հաճախ է մթագնում տրամաբանական մտածողությունը և ռացիոնալ մոտեցումը։ Երբ հասկանում են, որ կատարելությունը սահմաններ չունի, ողջ գլխով խորասուզվում են աշխատանքի մեջ։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել