Tert.am-ը գրում է.

«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն սահմանում է ոստիկանների կողմից տեսաձայնագրման կարգը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  նշեց, թե արժե ԱԺ-ին տեղյակ պահել, որ այս օրենքով տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստի դիմացի հարևանի հետ կարող են պայմանագիր կնքել և ամբողջ տունը և գրասենյակը տեսանկարահանել:

«Ասեք՝ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություն կատարել»,-հարցրեց նա:

Հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, թե չի կարծում, որ ոստիկանության առաջ դրված նման նկատառում երբևիցե եղել է կամ կլինի:

«Մենք ունենք հնարավորություն օպերատիվ ճանապարհով տեսանկարահանումներ կատարելու, եթե կան այդպիսի խնդիրներ: Ի՞նչ ասել է՝ ամեն հարևանի կամ խանութի դիմաց դնել սարքեր և նկարել: Նախագծով կա մասնավոր սեկտորի հետ աշխատելու սկզբունքը, այստեղ ասվում է՝ միայն պայմանագրային կարգով և իր համաձայնությամբ։ Այսինքն՝ չենք տեղադրում, օգտագործում ենք եղածը, եթե նյութերը օգտագործելու կարիք կա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հիմա արդեն մամուլում եղել են հրապարակումներ, թե այս կամ այն քաղաքական գործչի շքամուտքի մոտ տեսախցիկ է դրված եղել, և նյութերը օգտագործել են այս կամ այն գործի քննության ժամանակ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել