Կողմերն այդ մասին համատեղ հայտարարություն են ընդունել։ Ի դեպ՝ Նազարբաևն էլ առաջին ԱՊՀ առաջնորդն է, ում ընդունեցին Օվալաձև աշխատասենյակում։ Ղազախստանը դարձավ այն բացառիկ պետությունը, որը ռազմավարական նշանակություն ունի և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի համար։ Կարծում եմ՝ ԱՊՀ որևէ այլ, այն էլ՝ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ պետություն իր արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացիայի նման մակարդակի չի հասել և հավանաբար չի էլ հասնի։ Իսկ Նազարբաևը ԱՊՀ միակ խորհրդային առաջնորդն է։ Նենց որ, հետո էլ չասեք, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը պայմանավորված է ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ԱՊՀ գործոններով կամ ռուսական ուժեղ ազդեցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել