Tert.am-ը գրում է.

Հայաստանում 2018 թվականի մարտի 2-ին նշանակված նախագահական ընտրությունները պատմության մեջ առաջին անգամ չեն լինի համաժողովրդական, գրում է Независимая Газета-ն: Նախագահին ընտրելու է ընտրիչների կոլեգիան, որը բաղկացած է լինելու խորհրդարանի պատգամավորներից և տեղական ինքնակառավարման մարմիններից պատվիրակներից:


Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահը պարտավոր է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցությունից վարչապետ նշանակել: Անկուսակցական նախագահի կերպարն ինքնին լինելու է արարողակարգային, երկիրը դառնում է խորհրդարանական, գրում է կայքը:


Չորրորդ նախագահի ընտրությունից հետո իշխանությունը կենտրոնանալու է վարչապետի ձեռքում: Անցած տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ուժերի դասավորությունը կմնա անխախտ, գրում է լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ դեռ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին իշխող Հանրապետական կուսակցությունը դրել է իր հետագա ներքին քաղաքականության հիմքերը՝ ուժի կենտրոնը նախագահականից տեղափոխելով երկրի խորհրդարան:


Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այսօր նշվում են Հայաստանի նախագահի մի քանի հնարավոր թեկնածուներ. Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ելք» դաշինքից թեկնածու Արտակ Զեյնալյանը: Դա դեռևս լիարժեք ցանկը չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել