«Մեր իշխանությունները մշ­տապես դժգոհում են, թե երկրում փող չկա, ներդրում անող չկա, պետք է դրսից ներդրողներ գտնել: Բայց պարզվում է՝ Հայաստա­նում փող էլ կա, պոտենցիալ ներդրող էլ, պարզապես ներդրում անելու դաշտ չկա և ըստ այդմ՝ ցանկություն: ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, օրինակ, ասում է, որ մեր բանկերում փողի բավականին մեծ քանակու­թյամբ ավելցուկ կա, որը չի իրացվում որևէ կերպ: Կարճ ասած՝ փող կա, այն ծախսող, ռեալիզացնող, որևէ օգտակար նպատակի համար այդ գումարները ներդնող չկա:

 

«1 միլիարդը գերազանցող ավելցուկային իրացվելիություն կա: Միլիարդ, միլիարդ 200 միլիոն մինչև ավելցուկ փող կա բանկերում: Եվ դա այն պարագայում, երբ ավանդների տոկոսադրույքն իջեցրել են բանկերը՝ մինչև 5 տոկոս: Եթե տոկոսադրույքը չիջեցնեին, և կամ եթե այսօր բանկերը տոկոսադրույքը բարձրացնեն, շատ ավելի մեծ քանակությամբ փող են ի վիճակի կլանել բանկերը և ներդնել տնտեսության մեջ: Իսկ սա նշանա­կում է, որ ավել փող ունեն բանկերն ու լրացուցիչ փողի կարիք չունեն»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահը:

 

Նրա խոսքով՝ այսքան որ խոսում են, թե ներդրումներ են ներգրավում, ներդրողների ակումբ են ստեղծում և այլն, իրականում պետք է վարչա­պետը ներդրողների ակումբ ստեղծի մեր՝ հայաստանյան ներդրողների մասնակցությամբ: Մինչդեռ մեր վարչապետը որոշել է օտար ափերից խոշոր ներդրողներ բերել:

 

«Հիմա պետք է նստել քննարկել՝ ինչո՞ւ բանկերը չեն ֆինանսավորում տնտեսությունը, այսքան ավելցուկա­յին փողն ինչո՞ւ չեն կարողանում տեղաբաշխել և լուծել այդ խոչընդոտ­ները»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել