«Գնաճի հանդեպ իշխանության վերաբերմունքը մի կողմից լինելով սպասելի և օրինաչափ, մյուս կողմից բավական տարօրինակ է և թողնում է հակասական տպավորություն: Այն, որ մի շարք հարկատեսակների ավելացումը բերելու էր գնաճի, թերևս պարզ պետք է լիներ անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար, ուր մնաց կառավարության և խորհրդարանի համար: Թեև իհարկե պետք է խոստովանել, որ թե կառավարությունում, թե խորհրդարանում կան անձինք, որոնց ինտելեկտը և մտածելու կարողությունն ավելի բարձր չէ, քան նախադպրոցական տարիքը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ անկախ անձնական որակներից և մոտիվացիաներից, կառավարության և խորհրդարանի գերակշռող մասն, անկասկած, հիանալի պատկերացնում է, թե ինչ է անում, և ըստ այդմ, գնաճը որպես հարկերի ավելացման հետևանք, պատկերացնում էին նույնպես:

 

Հետևաբար, կա՛մ գործ ունենք պարզ մեխանիզմի հետ, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար քայլի և պատրաստ է սուր արձագանքի դեպքում կատարել որոշակի հետքայլեր, այսինքն՝ վաղօրոք պլանավորել է նաև հետքայլերի որոշակի տարածություն և, այսպես ասած, միջինացված մի իրավիճակ, կա՛մ էլ իշխանությունը հայտնվել է իր համար էլ որոշակի անսպասելի իրավիճակում և փորձում է փնտրել ինչ-որ մեղավորների»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել