«Ժողովուրդ» թերթին ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երեւանի ավագանու նախկին անդամ, «Ճվճվ» Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի եւ նրա եղբոր քաջագործությունների մասին:

«Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ եւ Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»: Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը:

Թերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ դրանք անձնական տվյալներ են եւ հրապարակման ենթակա չեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել