«Ռուսաստանցի քաղաքա­գետ Ստանիսլավ Տարասովը «Ժամանակ»-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանն է լինելու վար­չապետ: «Մոսկվայում չեն տա­րանջատում գործող նախագահ Սերժ Սարգսյանին և վարչա­պետ Կարեն Կարապետյանին: Մեզ թվում է, որ Սերժ Ազատովիչը կղեկավարի կառավարու­թյունը, թե ով կլինի նախագահը, չեմ կարող ասել, գուցե հենց Կարեն Կարապետյանը: Սարգսյանը ղեկավարում է իշխող կու­սակցությունը, և շատ հավա­նական է, որ նա դառնա վարչա­պետ: Նոր Սահմանադրու­թյամբ՝ բոլոր կարևոր գործա­ռույթները հենց վարչապետն է իրականացնելու, և Սերժ Ազատովիչը կարող է լինել վարչապետ, շատ տրամաբանական դասավորություն է»,- ասաց Տա­րասովը» գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել