Եթե ցանկանում եք կերպարային փոփոխություն կատարել և անկրկնելի տեսք ունենալ, ուրեմն՝ այս խորհուրդները ձեզ համար են: Համահունչ կերպարի համար կարևոր է գույնի և երանգների ընտրությունը: Ուշադիր եղեք, թե որ գույներն են հատկապես սազում ձեզ՝ սառը, թե տաք: Դա վերաբերում է նաև դիմահարդարմանը: Փոխարինեք հագուստի մեծ քանակը նրանց որակով:

Ազատվեք այն իրերից, որոնք ուղղակի կախված են զգեստապահարանում և փորձեք հստակ որոշել՝ ինչ եք սովորաբար կրում: Ընտրեք այն հագուստները, որոնք իրոք սազում են ձեզ և առանձնացրեք: Փորձեք հասկանալ ձեր մարմնի կառուցվածքը, որի միջոցով հասկանալի կլինի , թե ինչ տեսակ զգեստներից է պետք հրաժարվել: Պետք է կերպարը միշտ լրացնել աքսեսուարներով: Դա ինքնատիպ կերպարի կարևոր մաս է: Մի քիչ շատ ծախսեք, բայց ընտրեք իրոք մասնագետ վարսահարդարի: Նա ճիշտ կստանա անհրաժեշտ գույնն ու սանրվածքը:

Դիմահարդարումը ևս չպետք է անտեսվի և արվի հենց այնպես: Կնոջ ձեռքերը պետք է լինեն խնամված և կոկիկ: Լաքի գույնը երկրոդական է, եթե դրանք անխնամ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել