Անթերի հարաբերություններ ստեղծել բոլորին չի հաջողվում: կարելի է ասել ոչ ոքի չի հաջողվում: Կան զույգեր, որոնք իրոնք մոտ են իդեալին: Բայց նրանք դրան հասել են ոչ թե ինչ-որ բան անելու, այլ միքանի բաներ չանելու միջոցով:
Նրանք չեն խոսում ակնարկներով
Կես խոսքից իրար հասկանալ բոլորին չի հաջողվում, այնպես որ ավել լավ է միանգամից առերես խոսել կողակցի հետ և հեռու մնալ ակնարկներից:
Նրանք չեն մտածում, որ կողակիցը կկարդա իրենց մտքերը
Երբեմն մենք նեղանում ենք մարդկանցից, բայց չենք ասում պատճառը: Մենք մտածում ենք, թե նրանք լրիվ հասկանում են ինչն է խնդիրը: Իսկ եթե չե՞ն հասկանում:
Նրանք վիճելիս ագրեսիա չեն ցուցաբերում
Ագրեսիան հարաբերություններ փչացնոլու լավագույն տարբերակն է: Վեճի ժամանակ շատ բան է ասվում, որ չպետք է ասվի, գոնե այդ ամենը պետք է անել առանց հարձակումների:
Նրանք չեն հավատում, որ իրենց մոտ ամեն ինչ ընդհանուր է
Ամուսնանալուց հետո մարդիկ մտածում են, որ հիմա ամեն ինչ իրենց մեջ ընդհանուր է լինելու: Ընդհանուր կարող է լինել նյութականը, բայց հայացքները, ճաշակը, հետաքրքրությունները կարող են տարբեր լինել:
Նրանք չափից շատ բան չեն սպասում
Շտերը մտածում են, թե ամուսնանալուց հետո հեքիաթ է սկսելու: Իրականում դա ճահիճ է: Որի մեջ խորանալը կախված է ձեզանից: Պետք չէ ամեն օրը պատկերացնել որպես նոր հեքիաթային պատմություն և հետո բողոքել որ ինչ-որ բան այնպես չստացվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել