1957 թվականին Ժան Պոլ Գետտին համարվեց աշխարհի ամենահարուստ մարդը: Նա հայտնի էր նաև իր ծայրահեղ ժլատությամբ:

Նա իր միլիարդները վաստակել էր նավթի գործարանի միջոցով: Նրա ժլատությունը ճակատագրական եղավ իր 5-րդ կնոջից ունեցած որդու համար: Գետտին բողոքում էր, որ ստիպված է լինելու վճարել իր որդու ծախսերը, ով գլխուղեղի ուռուցքով հիվանդանոց էր տեղափոխվել: Որդին 4 տարի պայքարեց կյանքի համար, ինչի ընթացքում չտեսավ հորը: Նա մահացավ 12 տարեկան հասակում, իսկ հայրն անգամ թաղմանը չգնաց:

Մինչդեռ տղան պաշտում էր հորը և երբևէ նյութական ոչինչ չէր խնդրել նրանից: Երեխայի միակ ցանկությունը հորը տեսնելն էր: Կինը ամուսնալուծվեց նրանից՝ չներելով որդու հանդեպ վերաբերմունքը:

Իր նամակներում կինն ուղղակի աղաչում էր Գետիին գոնե մեկ անգամ այցելել որդուն: Խնայելով ճանապարհածախսը՝ Գետտին այդպես էլ չտեսավ որդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել