Tert.am-ը գրում է.

Հայաստանում սպառողական զամբյուղների, գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող հարկերի ու վճարների մասին Tert.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ:

Ըստ Արմեն Պողոսյանի` Հայաստանում երկու սպառողական զամբյուղ կա՝ պարենային և նվազագույն. «Պարենային սպառողական զամբյուղը կազմում է 40-45 000 դրամ, իսկ մյուսը՝ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 90 000 դրամ»:

Արմեն Պողոսյանի խոսքով՝ մարդու բարեկեցության աստիճանը որոշելու տարբեր չափանիշներ կան: Օրինակ, եթե ԱՄՆ-ում ընտանիքի եկամտի 18,5%-ը ծախսվում է սննդի վրա, ապա դա համարվում է աղքատության ցուցանիշ, նրանց համար իրականացվում են հատուկ սոցիալական աջակցության ծրագրեր:

«Եթե ԱՄՆ-ն Հայաստանի համար շատ անհասանելի է, ապա Արևմտյան Եվրոպայում մի փոքր այլ չափանիշ է գործում՝ աղքատ է համարվում այն ընտանիքը, որի եկամտի 25 %-ն է ծախսվում սննդի վրա և պետությունը նրանց աջակցում է: Հայաստանում ընտանիքի եկամտի 60-65 %-ը ծախսվում է սննդի վրա: Սա ողբերգություն է»,-ասաց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ դրան գումարվում է նաև այն 20 %-ը, որն ընտանիքը վճարում է հանրային ծառայությունների դիմաց:

Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվող գումարներին.

«Նոր հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 000 դրամ աշխատավարձ ունեցողներից գանձվում է 23%, նախկինում 24,4% էր։ Դրան, իհարկե, գումարվում է կուտակային վճարը նրանց համար, ովքեր այդ համակարգում են, և 1000 դրամը՝ զինծառայողների ապահովագրության համար: 150 000–ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացողներից նախկին 26 %-ի փոխարեն կգանձվի 28%, և 2 մլն –ից ավել աշխատավարձ ունեցողների համար եկամտային հարկը մնացել է անփոփոխ՝ 36%: Ես, օրինակ, հակված էի, որ 36%-ը դառնար 40% կամ ավելի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել