Այս ֆիլմերում սեքսն ու մերկությունն անպակաս են, սակայն դրանք չեն արգելվել հեռուստատեսային ցուցադրման համար։

Wetlands - Запретная территория (2013)

Հելենի ծնողներն ամուսնալուծված են, ու նրա նվիրական երազանքն է նրանց վերամիացումը։ Մի անգամ՝ տարօրինակ վնասվածք ստանալուց հետո, աղջիկը ստիպված է լինում դիմել բժշկի։ Դեպքն այնքան անսովոր էր, որ աղջիկը հիվանդանոցի համար սենսացիա է դառնում։ Ու Հելենը հասկանում է, որ դա լավ շանս է ծնողներին իր անկողնու շուրջ միավորելու համար։

Antichrist  Антихрист  (2009)

Ոչ երիտասարդ զույգը կորցնում է որդուն. 2 տարեկան տղան ընկնում է պատուհանից, երբ ծնողները սիրով զբաղվելիս են լինում։ Խղճի զգացումը բառացիորեն խելքահան է անում երեխայի մորը։ Նրա հայրը, ով հոգեթերապևտ է, փորձում է օգնել կնոջն ու տանում է նրան անտառում գտնվող հին տնակ։

Blue Is the Warmest Color - Жизнь Адель (2013)

17-ամյա Ադելը երազում է հավերժական սիրո մասին ու հանդիպում է մի հիասքանչ տղայի, ով միանգամից սիրահարվում է նրան։ Բայց հանկարծ Ադելը սկսում է երազներում տեսնել կապույտ մազերով խորհրդավոր աղջկա, ում պատահաբար տեսել է փողոցում։ Երիտասարդ Ադելը հասկանում է, որ իրեն դուր են գալիս ոչ միայն կապույտ մազերը, այլ հենց ինքը՝ աղջիկը։

Room in Rome - Комната в Риме (2010)

Ռուս աղջիկ Նատաշան անցկացնում է արձակուրդնրը Հռոմում՝ պատրաստվելով շուտով ամուսնանալ։ Մոսկվա վերադառնալու նախորդ գիշերը նա պատահաբար ծանոթանում է Ալբայի հետ, ով նրան հրավիրում է հյուրանոցի իր համար։ Նատաշան համաձայնվում է ու իսպանուհու հետ միասին սկսում է իր սեքսուալության հետազոտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել