Armtimes.com-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Այս մասին գրում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:

«Ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փուլ առ փուլ լուծելու վերաբերյալ հայտարարությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել էր. «Կարծում եմ, որ այժմ կարեւոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաեւ անցնել քաղաքական կարգավորման»։

Նա ասել էր, որ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, եւ անհրաժեշտ է փուլային մոտեցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել