Haymedia.am-ը գրում է.

Հունվարի 14-ին դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում  էր կատարել այն մասին, որ ինստագրամյան իր հաշիվը կոտրվել է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ,ծրագրավորող Արթուր Ավանեսովը Հայմեդիա.AM-ի հետ զրույցի ժամանակ ներկայացրեց, թե Ն.Հովհաննիսյանի և այլ հայտնիների ինստագրամյան էջերի կոտրման կամ յուրացման ինչպիսի տարբերակներ կան:

-Շոուբիզնեսի ներկայացուցիչները հաճախ են օգտվում լայքեր, հետևորդներ ավելացնելու և այլ ծառայություններ առաջարկող հնարավորություն առաջարկող կայքերի ծառայություններից: Նմանատիպ կայքերում, որպես կանոն, հետևորդներ ավելացնելու համար, անհրաժեշտ է վաստակել միավորներ՝ հետևելով կամ լայքելով մյուսներին: Այդ գործողությունն իրականցնելու համար սեփական ինստագրամյան հաշվով մուտք են գործում տվյալ ծառայությունն առաջարկող կայք:

Հնարավոր է, որ կայքի ադմինիստրացիան, տեսնելով մեծաքանակ հետևորդներով էջը, օգտագործելով իր ձեռքի տակ եղած ինֆորմացիան, էջի անունը փոխելով յուրացրել այն, ու հանարավոր է հետագայում այս էջը վաճառվի սև շուկայում,եթե էջի տերը չկարողանա այն հետ բերել:
Մյուս տարբերակն էլ այն է, որ էջի տերը բացել է իրեն ուղարկված վիրուսային լինքը, որի օգնությամբ էլ կոտրել են նրա ինստագրամյան հաշիվը,-նշեց Արթուր Ավանեսովը:


Վիրուսային լինքերի միջոցով սոցիալական ցանցերում գրանցված հայ օգտատերերի էջերն են կոտրում նաև Anti-Armenia հաքերային խմբի անդամները: Ի դեպ՝ այս խմբի անդամներից մեկը վերջերս Youtube-ում տեսահոլովակ էր տեղադրել,թե ինչպես կարելի է լինքի միջոցով կոտրել սոց.ցանցի որևէ էջ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետները զգուշացնում են, որ մոտենում է ադրբեջանցիների «արյունոտ հունվարի 20-ը», իսկ դա նշանակում է, որ հաքերային հարձակումների ակտիվացման շրջանն է սկսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել