Ներկայացնում ենք շատ համեղ «Պինչեր» տորթի բաղադրատոմսը:

Բաղադրիչները՝

Խմոր՝

Ձու՝ 3 հատ

Թթվասեր՝ 200 գ

Շաքարավազ՝ 180 գ

Խտացրած կաթ՝ 200 մլ

Ալյուր՝ 250 գ

Կակաո՝ 20 գ

Վանիլին՝ 1 փաթեթ

Փխրեցուցիչ՝ 1 թ/գ

Միջուկի համար՝

Չամիչ՝ 140 գ

Հունական ընկույզ՝ 100 գ

Սալորաչիր՝ 190 գ

Կրեմը՝

Թթվասեր՝ 1 կգ

Շաքարի փոշի՝ 200 գ

Գլազուրը՝

Մուգ շոկոլադ՝ 160 գ

Կարագ՝ 90 գ

Պատրաստումը՝

Հարել ձվերը, ավելացնել շաքարավազ և վանիլին, լավ հարել հարիչով:

Ստացված զանգվածին ավելացնել խտացրած կաթ և թթվասեր, մեկ անգամ ևս հարել հարիչով:

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, լավ խառնել և լցնել հիմնական զանգվածի վրա, ավելացնել կակաո, խառնել և լավ հարել հարիչով, մինչև համասեռ զանգված ստացվի:

Ձևմանի մեջ պերգամենտային թուղթ դնել, հատակը և կողքերը լավ բուսական յուղով ծածկել:

Լցնում ենք խմորը և դնում մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը և եփում ենք 30-40 րոպե, պատրաստի թխվածքը ստուգում ենք ատամի փայտիկով:

Հունական ընկույզը կտրել ոչ մեծ չափի, սալորաչիրը՝ միջին չափի, օգտագործել չամիչը:

1 կգ թթվասերին ավելացնել շաքարի փոշին, խառնել, հարել հարիչով 5 րոպե:

Պատրաստի խմորը կիսել 3 մասի:

Վերևի մասը կտրել ոչ մեծ շերտերի, ամեն շերտը բաժանել 2-2,5 սմ հաստությամբ ոչ մեծ քառակուսիների, դնել ափսեի մեջ:

Ներքևի շերտը դնել ափսեի վրա, վրան թթվասերով կրեմ քսել, ըստ ցանկության սալորաչիր ցանել, նաև հունական ընկույզ և չամիչ:

Դնել երկրորդ շերտը և նույնն անել:

Կտրտված մասնիկները թաթախել թթվասերով կրեմի մեջ և վրան գլխարկի պես դնել:

Կտորները լավ խմորի մեջ թաթախել, վրան ցանել սալորաչիրը, ընկույզը, չամիչն ու մնացած կտորները: Տորթը գլխարկի տեսք է ունենում:

Վրան կրեմ քսել այնպես, որ ամբողջ տորթի վրա առատ կրեմ լինի:

Տորթը դնել սառնարանը 1 ժամով:

Շոկոլադը և կարագը մանրացնում ենք ափսեի մեջ, դնում ենք միկրոալիքային վառարանը կամ ջրային գոլորշու վրա հալեցնում ենք, վրան ցանկացած ձևի գծեր անել:

Տորթը ևս 3 ժամով դնել սառնարանը, ավելի լավ է՝ ամբողջ գիշեր թողնել սառնարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել