Դեղատներում ու մասնագիտացված վաճառքի կենտրոններում հաճախակի կարելի է հանդիպել վաճառվող մի շարք բուսական յուղերի, այդ թվում՝ նաև կտավատի յուղի: Սակայն սովորաբար այդ յուղերի հետ չեն կցվում վերջիններիս օգտակարության ու հակացուցումների վերաբերյալ ցուցումներ:

Կտավատի սերմերից ստացվող յուղի հատկությունները

Դեռ հին ժամանակներից կտավատի սերմերից ստացված յուղն օգտագործվում էր որպես դեղորայքային ու ընդհանուր դիմադրողականությունն ամրապնդող միջոց: Օգտագործվում էր ինչպես արտաքին (մազերի ու մաշկի համար), այնպես էլ պերորալ կերպով: Նշված ապրանքի արժեքավորությունը կայանում է նրանում առկա օմեգա ճարպաթթունների բարձր պարունակության մեջ (օլեինաթթու, լինոլաթթու, լինոլենաթթու). կտավատի յուղը նշված ցուցանիշներով առաջ է անցնում անգամ ձկան յուղից:

Արտաքին օգտագործման դեպքում այդ թթուները վերականգնում են մաշկի ու մազերի մակերեսը՝ սնուցելով ու կազդուրելով նրանց: Կտավատի յուղն օգնում է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը, ազատվել ավելորդ քաշից ու օրգանիզմից դուրս բերել խոլեստերինը, ինչպես նաև ամրապնդել անոթներն ու նվազեցնել ինֆարկտի ու կաթվածի (ինսուլտի) առաջացման հավանականությունը: Այն նաև օգնում է բարձրացնել իմունիտետն ու նվազեցնել ալերգիկ ռեակցիանների առաջացման հավանականությունը:

Ավելին՝ օմեգա թթուները բարելավում են սննդի մեջ առկա կալցիումի ընկալման գործընթացը, որն էլ և ուժեղացնում է ոսկորները, մկաներն ու ջիլերը, ինչպես նաև արդյունավետ է ազդում տեսողության վրա:

Ձեռքբերումն ու պահպանումը

Այսօր վաճառքում հնարավոր է գտնել տարբեր տեսակի կտավատի յուղեր: Մազերի կամ կոսմետիկ յուղերի խառնուրդները նախատեսված են միայն արտաքին օգտագործման համար:
Ներքին օգտագործման համար ցանկալի է օգտագործել սառը սեղմման պրոցեսով ստացված յուղը: Վերջինիս պահպանման ժամկետն այդքան էլ երկար չէ, այդ պատճառով էլ ցանկալի է այն գնել փոքր չափաքանակով ու ուշադրություն դարձնել «պատրաստման» ամսաթվին: Իդեալական տարան համարվում է շատ մուգ ապակուց պատրաստված շիշը, քանի որ նման փաթեթավորման մեջ էլ յուղն ավելի շատ է պահպանում իր օգտակար հատկությունները, որն այն կարող է կորցնել արևի ճառագայթների ազդեցության արդյունքում: Ցանկալի է այն պահել սառնարանում, այն անհրաժեշտ չէ տաքացնել կամ ենթարկել ջերմային մշակման:

Կտավատի յուղն ունի յուրօրինակ դառը, մի փոքր ձկան յուղ հիշեցնող համ:

Եթե այն բերանում` մինչև կուլ տալը, սկսում է դառնանալ, ապա դա նշանակում է, որ այն արդեն պիտանի չէ ներքին օգտագործման համար:

Օգտագործման կանոնները

Սովորաբար այդ միջոցի ընդունման համակարգը բավականին պարզ է: Սակայն քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժիշկի հետ և իմանալ, թե ինչպես կարելի է ճիշտ օգտագործել կտավատի յուղը:

Եթե հակացուցումներ չկան, ապա այն կարող եք հանգիստ օգտագործել: Սակայն հարկավոր չէ ակնկալել շատ արագ արդյունքներ: Բավական է միայն, որպեսզի դուք ձեզ համար ստեղծեք նոր, շատ արդյունավետ ու օգտակար սովորություն ու այն 1-ից 2 ամիս ճշգրիտ կիրառեք, իսկ այդ ժամանակը բավարար է, որպեսզի նկատելի լինեն առաջին արդյունքները:

Կտավատի յուղը սկսում են օգտագործել 1-ական թեյի գդալից` առավոտյան ուտելուց առաջ ու երեկոյան քնելուց առաջ: Աստիճանաբար, վարժվելով վերջինիս համին, կարելի է բարձրացնել չափաբաժինը` հասցնելով այն մինչև 1 ճաշի գդալի: Եթե մթերքի համը ձեզ մոտ տհաճություն է առաջացնում, ապա այն կարող եք խառնել փոքր քանակությամբ կաթնաշոռի կամ կեֆիրի հետ, ուտել խնձոր կամ խմել մրգային հյութի հետ, կամ ավելացնել մեղրի, մրգային օշարակի մեջ: Այն շատ օգտակար է կիրառել բանջարեղենային աղցանների մեջ, որի ընթացքում յուրօրինակ հոտը կանցնի, սակայն օգտակար հատկությունները կմնան:

Հակացուցված է

Չնայած իր օգտակարությանը՝ գոյություն ունեն մի շարք հիվանդություններ ու «օրգանիզմի վիճակներ», որոնց դեպքում այն հարկավոր է շատ զգույշ օգտագործել, իսկ երբեմն անհրաժեշտ է առհասարակ հրաժարվել վերջինիս օգտագործումից:

Նման ախտորոշումների դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժիշկի հետ:

• Լյարդի ցանկացած հիվանդությունների (հատկապես հեպատիտի) ու լեղուղիների հիվանդությունների դեպքում,

• Պոլիպների կամ արգանդի ու կցորդների` մակամորձու կիստայի, գինեկոլոգիական արյունահոսության առաջացման դեպքում,

• Խոլեցիստիտի (այս հիվանդության դեպքում կտավատի յուղը կարելի է ընդունել միայն սննդի օգտագործման ժամանակ, մի շարք այլ մթերքների հետ միասին),

• Հակադեպրեսաանտների ու հորմոնալ դեղամիջոցների, հատկապես հակաբեղմնավորիչների ընդունման ժամանակ,

• Հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ,

• Հակաալկոհոլային դեղամիջոցների ընդունման ժամանակ (կտավատի յուղը կարող է դանդաղեցնել արյան մակարդումը, որը դեղամիջոցների ազդեցության հետ միասին կարող է հանգեցնել արյունահոսության առաջացման):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել