Շատ զույգեր ժամանակի ընթացքում սկսում են ձեռք բերել վատ սովորություններ, որոնք կարող են փչացնել հարաբերությունները:

1. Քիչ ուշադրություն

Դուք սովորություն ունեք շատ ժամանակ անցկացնելու ձեր ընկերների հետ, քան ձեր զուգընկերո՞ջ։ Ուրեմն՝ կարող եմ վստահ ասել, որ ձեր հարաբարությունները վաղ թե ուշ կավարտվեն: Աշխատեք միմյանց շատ ուշադրություն դարձնել, որպեսզի հարաբերություններն ամուր լինեն:

Картинки по запросу dylan jordan and summer mckeen

2. Ափսոսել իրար լավ խոսքեր ասել

Երբեք հաճոյախոսությունները շատ չեն լինում: Երբ հարաբերություններն արդեն բավականին երկար են, մարդիկ ավելի քիչ են հաճոյախոսում միմյանց: Մի՛ դադարեք աջակցել իրար: Ոչինչ այնքան չի օգնում, որքան սիրելիի կողմից հաճոյախոսությունը:

3. Մրցակցություն

Մրցակցությունը կարող է բերել նրան, որ ձեզ զգաք որպես բարեկամներ: Հիշեք, որ հարաբերությունների ժամանակ պետք չէ արդարություն որոնել: Վերջ տվեք փնտրել, թե ով ինչ լավ բան է արել ամսվա ընթացքում: Ավելի լավ կլինի կենտրոնանաք այն բանի վրա, թե ինչ կարող եք տալ պահանջելու փոխարեն:

Картинки по запросу de casal na praia

4. Օդում ուղղակի բառեր բաց թողնել

Վստահությունն ամենակարևորն է հարաբերությունների մեջ: Խոսք տվեք այն, ինչ իսկապես կարող եք կատարել: Միշտ պահեք ձեր խոստումը:

5. Ավելի շատ խոսել, քան լսել

Խոսակցության ընթացքում սովորեք ավելի շատ լսել, քան խոսել: Շատ հաճախ մոռանում ենք այդ մասին, և լսելու փոխարեն սկսում ենք խանգարել և մեր կարծիքը հայտնել:

Ուշադիր եղեք ձեր զուգընկերոջ հանդեպ: Առաջին հերթին ուշադիր եղեք, թե նա ինչ է ասում, հետո նոր ձեր կարծիքը հայտնեք: Սա կհանգեցնի նրան, որ դուք ավելի լավ կհասկանաք միմյանց, և ավելի ուժեղ կլինեն հարաբերությունները:

Картинки по запросу mùa đông một mình

6. Անուշադրություն

Խոսակցության ժամանակ, եթե զուգընկերը լուռ է, սա չի նշանակում, որ նա լսում է ձեզ ուշադիր: Որպեսզի ավելի լավ հասկանաք իրար, ավելի լավ կլինի կոնկրետ հարցեր տաք խոսակցության ժամանակ: Ցույց տվեք, որ նրա ասածները շատ կարևոր են ձեզ համար:

7. Հարաբերությունները մղել երկրորդ պլան

Շատ զույգերի մոտ հարաբերություններն առաջին տեղում են, երբ դրանք նոր են զարգանում: Բայց հետո առաջ են գալիս ավելի կարևոր բաներ, ինչպիսիք են երեխաները, ընկերները, ովքեր սկսում են առաջնային տեղ գրավել:

Картинки по запросу ryan reynolds and blake lively

8. Անընդհատ քննադատել 

Երբ քննադատում եք նրան, հիշե՛ք, որ կարող եք դրա պատճառով նրան կորցնել: Եթե անընդհատ նրան ասեք, որ նա միշտ այն չի անում, ուրեմն՝ մոտակա ժամանակում մեծ խնդրի առաջ կկանգնեք: Աշխատեք ձեր կարծիքը նրբանկատ արտահայտել:

9. Բծախնդրություն

Այս բնավարության գիծը կարող է ոչնչացնել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: Նրան վերաբերվեք որպես հասուն մարդու, այլ ոչ թե փոքր երեխայի, ում պետք է դաստիարակել:

10. Փորձել նրան դարձնել այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում

Եթե փորձեք նրան փոխել, դա ձեզ համար վատ վերջաբան կունենա: Ավելի լավ կլինի՝ առաջին հերթին ինքներդ փոխվեք, միգուցե թերությունը ձեր մեջ է:

Картинки по запросу ‫عكس دو نفر عاشقانه‬‎

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել