«Երեկ ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամները ոգևորված շնորհավորում էին պատվիրակության նոր անդամ Կարինե Աճեմյանին, որն օրերս ԱԺ խորհրդի որոշմամբ պետք է փոխարինի նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին։ Այս փոփոխության հարցը հասունացել էր ավելի վաղ, քանի որ նա և պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը լեզու չէին գտնում, և, ըստ որոշ լուրերի, Նաղդալյանն ամեն ինչ արել է աշխատանքները տապալելու համար, ինչը զեկուցվել է նախագահական, և այնտեղ որոշում է կայացվել Նաղդալյանին փոխարինել Աճեմյանով։
 
Ի դեպ, հունվարի 22-26-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ է ունենալու նաև Սերժ Սարգսյանը: Մինչ այդ նա լինելու է Փարիզում, հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել