«Արտաշատի քաղաքապետարանում շարունակվում են անցյալ տարեվերջին սկիզբ առած կադրային կրճատում-փոփոխությունները: Հունվարի 9-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել համայնքի ղեկավա­րի տեղակալ, քաղաքապետարանի երկարամյա աշխատակից Իսահակ Գրիգորյանը: Նա առայժմ որևէ այլ աշխատանքի չի անցել: Գրիգորյանին այդ պաշտոնում փոխարինում է ավագանու անդամ Կարեն Ղազարյանը, ով համայնքում հայտնի Գա­զի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի որդին է: Ղազարյանն ու համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը քավոր-սանիկական հարաբերություն­ների մեջ են, ուստի շատերը բնական են համարում իր քավորի որդուն պաշտոն տալու քաղաքապետի որո­շումը:
 
Ի. Գրիգորյանը, նշենք, նախ­կին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո շուրջ 6 ամիս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր և, կարելի է ասել, սահուն կերպով իրականաց­նում էր քաղաքապետի լիազորու­թյունները մինչ այն պահը, երբ ՀՀԿ-ն որոշեց քաղաքապետի թեկնածու առաջադրել համայնքի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանին, ով և նախորդ տարի նոյեմբերի 5-ին ընտրվեց համայնքի ղեկավարի պաշտոնում: Համայնքապետարանում Գրիգորյանի հեռացումը, սա­կայն, անակնկալ է շատերի համար, քանի որ պարզ չէ, թե ինչու պետք է 2005-ից քաղաքապետարանում աշխատող Գրիգորյանը հանկարծ որո­շեր տոներից հետո աշխատանքից ազատման դիմում գրել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել