Առաջարկում ենք պատրաստել շոկոլադե կոնֆետներ՝ չոր կաթով և կակաոյով, խանութի տրյուֆելների նման:
Բաղադրիչները՝
- 250 գ չոր կաթ
- 300-350 գ շաքարավազ
- 100 գ կարագ
- 100 մլ ջուր
- 2-3 ճ/գ կակաոյի փոշի
- 1 պտղունց հիլ
Պատրաստումը՝
1. Նախ ջրով և շաքարավազով օշարակ պատրաստիր: Կրակի վրա պետք է թողնել եռալուց հետո 5 րոպե:
2. Տաք օշարակի մեջ դիր կարագը, թող մի քանի րոպե: Ամեն ինչ խառնիր, մինչև համասեռ դառնա:
3. Տարայի մեջ խառնիր կակաոյի փոշին և չոր կաթը:
4. Օշարակը լցրու կակաոյով խառնուրդի վրա: Լավ խառնիր: Զանգվածին ավելացրու հիլը կամ այլ բուրավետ համեմունք (դարչին, վանիլ): Լավ խառնիր, զանգվածը դիր սառնարանը 30-40 րոպեով:
5. Զանգվածից որևէ ձևով քաղցրավենիք պատրաստիր և կակաոյով պատիր:
6. Ցանկության դեպքում կոնֆետների մի մասը կարելի է կոկոսի քերուկով կամ ընկուզեղենով պատել:
7. Կոնֆետները դիր տարայի մեջ և դիր սառնարանը: Այնտեղ կարող ես պահել մինչև 5 օր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել