Արտաքին քաղաքականության բնագավառում նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում: Մեզ համար կարևորագույն խնդրում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը վերապահված է ՀՀ նախա­գահին (թեև վերջինիս գործառույթներն էապես սահմանափակվել են): Մասնավորապես՝ Սահմանադրության 146-րդ հոդվածում նշված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքակա­նությունը»: Իսկ Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկու­թյամբ կնքում է միջազգային պայմանագրեր»: Արդյունքում վարչապետը կարող է նույն ԼՂ բանակցություններում ՀՀ-ի համար ոչ ձեռնտու տարբերակի համաձայնել, բայց պայմանագիրը պետք է կնքի նախագահը՝ դրա համար կրելով պատասխանատվություն: Այստեղ թերևս տեղին է հիշել Սերժ Սարգսյանի՝ դեռ 2015 թվականի դեկտեմբերին հնչեցրած խոսքերը, երբ անդրադառնալով նա­խագահի և խորհրդարանական մեծամասնության միջև քաղաքական առճակատման հնարավորությանը, ասել էր. «Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյանը: Դա անտրամաբանական է»: Գարնանից ստեղծվելիք վիճակն էլ նման է այդ «անտրամաբանականին»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել