Ոչ բոլորին է այդքան հեշտ տրվում հեռանալու որոշումը։ Առավել դժվար է տրվում չվերադառնալու որոշումը։ Եվ շատ հաճախ մեզ համար շատ դժվար է լինում դիմակայել գայթակղությանը և մարդուն չտալ երկրորդ, երրորդ, չորորդ… հնարավորությունը։ Իսկ կան մարդիկ, որ եթե հեռանում են, հեռանում են հավերժ, առանց ետ նայելու և առանց ափսոսալու։

Խոյ

Այս համաստեղության ներկայացուցիչները հազվադեպ են կապված մնում այն մարդկանց հետ, ովքեր վիրավորել են իրենց զգացմունքները և երբեք չեն մնում նրանց կողքին, ովքեր դավաճանել են։ Խոյերի համար ոչ մի պատճառ չի կարող արդարացում հանդիսանալ այդպիսի արարքի համար։ Այնպես որ, նա նույնիսկ չի էլ լսի որևէ արդարացում և չի ընդունի ներողության և ոչ մի աղերս։ Նա ուղղակի կջնջի մարդուն իր կյանքից։

Ցուլ

Ցլի համաստեղության ներկայացուցիչները միշտ մանրակրկիտ ծանրութեթև են անում իրենց որոշումները։ Այդ պատճառով նրանք երբեմն ստիպված են հսկայական ժամանակ ծախսել, որպեսզի հասկանան՝ կարո՞ղ է արդյոք մարդը ստանալ երկրորդ հնարավորությունը, թե՞ ոչ։ Բայց երբ այդ որոշումն արդեն կայացրած է, և այն հօգուտ այդ մարդու չէ, ապա Ցուլն առանց վարանումների ջնջում է նրան իր կյանքից։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել