168.am-ը գրում է

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ամանդա Թիգն ամուսնացել է Կարիբյան ծովի ավազակի ուրվականի հետ: Այդ մասին գրել է The Daily Mirror-ը: 45-ամյա բրիտանուհու ամուսինը դարձել է ոմն Ջեք (ազգանունն անհայտ է), որը մահացել է մի քանի հարյուրամյակ առաջ:

Ամանդայի կարծիքով՝ հենց նա է դարձել Ջեք Ճնճղուկի՝ «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը: Որպեսզի դաշինքն օրինական ուժ ունենա, կինը նավակ է վարձակալել եւ ամուսնական երդում տվել միջազգային ջրերում:

Ամանդայի հետ մեկտեղ հանդիսությանը ներկա են եղել հարազատներն ու բարեկամները:
Ինչպես լրագրողներին պատմել է նորահարսը, դրանք լավագույն հարաբերություններն են, որոնք ինքը կարող է պատկերացնել:

2015 թվականին բրիտանուհի Սոֆի Թեներն ամուսնացել է ինքն իր հետ եւ նույնիսկ իրական տղամարդու հետ դավաճանությունը չի կարողացել վերջ դնել նրա ամուսնությանը:

Նաեւ վերջերս հայտնի է դարձել, որ ամերիկուհի Նուրուլ Մահջաբին Հասանը պատրաստվում է ամուսնանալ թետրիսի հետ, մինչ այդ նա հարաբերություններ է ունեցել Պիեռ կոչվող հաշվասարքի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել