Մեր օրերում շատերն արդեն մոռացել են՝ ինչպիսին է եղել աշխարհը մինչ համացանցի հայտնվելը: Հիշենք, թե ինչով էին մարդիկ զբաղվում մինչ այդ:

Գնում էին հանրագիտարաններ

Հարկավոր տեղեկությունները ստացվում էին հանրագիտարաններում երկար փնտրտուքների միջոցով:

Շաբաթներ էին ծախսում անհրաժեշտ իրերը գտնելու համար

Որևէ իր ունենալու համար նրանք երկար փնտրում և հարցուփորձ էին անում տարբեր խանութներում:

Google Maps չկար, և օգտագործվում էին կա՛մ թղթից քարտեզներ, կա՛մ կրկին հարցուփորձ:

Երեխաներն ու պատանիները ձայնագրում էին և հավաքում իրենց սիրելի երգերը:

Որոշ գրքեր լինում էին միայն գրադարաններում, և տեղեկություն ստանալու համար մարդիկ դրանք այնտեղ էին կարդում:

Ճիշտ է, 90-ականների վերջին արդեն կային համակարգիչներ, բայց դրանք հազվադեպ էին հանդիպում, և մարդիկ գրում էին ձեռքով:

Նամակագրական կապի դեպքում յուրաքանչյուր ուղարկվող պատասխանը տևում էր շաբաթներ:

Բջջային հեռախոսներ չկային, և եթե պետք էր զանգահարել ընկերուհուն, տղաները ստիպված զանգահարում էին նրա տուն և ծնողներին խնդրում հեռախոսի մոտ կանչել իրենց աղջկան:

Սպասում էին լուսանկարների՝ ժապավենից տպելուն:

Սպասում էին ֆիլմերի և հաղորդումների ցուցադրությանը հեռուստացույցով:

Հիշում էին հեռախոսների համարները:

Այն ժամանակ մարդկանց կյանքն ավելի գաղտնի և փակ էր: Նրանց խոսակցությունները հեռախոսով հաստատ ոչ ոք չէր ձայնագրի, նրանք չէին նշվի լուսանկարներում, որ արվել են ուրիշ մարդկանց կողմից: Նրանց նամակագրությունն օտար անձը չէր կարող բացահայտել և կարդալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել