Շատերի համար սուրճն օրվա անբաժան մասն է կազմում: Կարծում ենք՝ եթե սիրում եք սուրճ, ապա այս ամենը  ձեզ կհետաքրքրի:

Առավոտյան սուրճ խմելն իրականում պարտադիր չէ

Կա կարծիք, որ առանց առավոտյան մեկ բաժակ սուրճի հնարավոր չի լինի արթնանալ: Մեր օրգանիզմն արթնանալուն պես արտադրում է կորտիզոլ հորմոնը, ինչն օգնում է արթնանալ: Սուրճը կարող եք խմել արթնանալուց մի քանի ժամ անց:

Սուրճը ջրազրկում չի առաջացնում

Այն, որ սուրճն ունի միզամուղ հատկություն, չի համապատասխանում իրականությանը:

Ըստ լեգենդի՝ սուրճը հայտնաբերվել է Եթովպիայում՝ Կաֆֆայում: Տեղի այծերը, ծամելով այդ թփերը, սկսել էին ավելի ակտիվ լինել: Հովիվը որոշեց ինքն էլ փորձել, և քիչ անց հոգնածությունն անցավ: Հետագայում հովիվները սկսեցին պտղից ըմպելիք ստանալո փորձեր կատարել:

Սուրճը, բացի կոֆեինից, պարունակում է նաև 30 բիոակտիվ նյութեր: Սուրճը պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից և դանդաղեցնում ծերացման ընթացքը:

Այն լավացնում է նյութափոխանակությունը և օգնում ազատվել ավելորդ քաշից:

Սուրճի հատիկը գտնվում է գունավոր պտուղների մեջ:

Առաջին կումից 10 րոպե անց սուրճը սկսում է գործել:

Black Ivory-ին աշխարհում ամենաթանկ սուրճն է, որի մեկ բաժակը 50 դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել