Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ Ադրբեջանին կրկին կոչ են անում չոտնահարել մարդու հիմնարար իրավունքները ու ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիիին։

Եվրամիության արտաքին դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատազրկման դատավճիռը լրջագույն հարցեր է առաջացնում Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ազատ խոսքի և իրավական գործընթացների հետ կապված: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին դիվանագիտական գերատեսչությունը:

«Վրաստանում Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը և Ադրբեջանում նրա կալանքն ու դատական հետապնդումը պետք է մանրակրկիտ և թափանցիկ հետաքննվեն»,- նշված  է Եվրամիության արտաքին քաղաքականության և դիվանագիտության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթն հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը մտահոգված է Մուխթարլիի դատավճռով, ընդգծելով, որ այդ գործը քաղաքական դրդադապատճառներ ունի: Հիթեր Նաուերթը հավելել է՝ Միացյալ Նահանանգներն հետևում է, թե ինչպես է Վրաստանը հետաքննում Մուխթարլիի առևանգման գործը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել