Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է ոչնչացնել ԱՄՆ-ի կողմից ստեղծվող Սիրիայի սահմանների պաշտպանության բանակը։

Բանակում պետք է ներառվեն «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները, Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները, ինչպես նաև YPG-ի մարտիկները։

Էրդողանը հայտարարել է, որ «կոչնչացնի այդ ահաբեկչական բանակը մինչ դրա հայտնվելը»։ «Արդյոք Թուրքիան կարո՞ղ է այլ հանձնարարություն ունենալ, երբ խոսքը գնում է մեր սահմաների երկայնքով ահաբեկչական միջանցքի ստեղծման մասին»,-նշել է Թուրքիայի նախագահը։

Նշվում է, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել