Հինգ երեխաների 45–ամյա մայրը` Ամանդա Տիգը Դաունպատրիկից, Հյուսիսային Իռլանդիա, խոստովանում է, որ 300 տարի առաջ մահացած ծովահենի հետ իր հարաբերությունները չի կարող համեմատել նախորդների հետ։
Ամանդան աշխատում է որպես Ջեք Ճնճղուկի նմանակ մանկական միջոցառումների ժամանակ։ Մինչև 2014 թիվը նա ամուսնացած է եղել և հինգ երեխա է ունեցել։
Կնոջ խոսքերով, մի անգամ նա պառկած է եղել և հանկարծ զգացել է Հաիթիից ծովահենի էներգիան, ով ապրել է 300 տարի առաջ։ Նա խոստովանում է, որ նրա հետ ծանոթանալու պահին դեռ հետաքրքրված չի եղել հոգիների հետ հարաբերություններով։ Բայց հետո իր մեջ նրանց հետ խոսելու տաղանդ է բացահայտել։
«Մենք շփվել ենք երկու տարի։ Ինչ որ մի պահի Ամանդան հասկացել է, որ իր մեջ զգացմունքներ են առաջացել ծովահենի նկատմամբ։ Նա կարծում է, որ իր աշխատանքն էլ է նպաստել դրան։ Մենք սկսեցինք ավելի շատ ճանաչել իրար։ Արտաքինով նա շատ նման է Ջեք–Ճնճղուկին։ Բայց նա մուգ մաշկով է և մազերն էլ կարճ են։ Դա ինքն է ինձ իր մասին պատմել»։
Տղամարդկանցից հիասթափված Ամանդան պատմում է, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է սեքսի առումով։ Ամանդան պատմել է, որ չի ցանկացել հենց այնպես քնել ծովահենի հոգու հետ, այդ ժամանակ նա առաջարկել է իրեն ամուսնանալ։ Նրանք ամուսնացել են Ատլանտյան օվկիանոսի ջրերում` նավակի վրա։ «Իմ ամուսինը չի կարող մատին մատանի դնել, այդ պատճառով էլ այն ես հագցրել եմ մոմի վրա, որի լույսի տակ էլ գրանցվել է մեր ամուսնությունը»։