Armtimes.com-ը գրում է.

«Անձի ինքնության բացահայտմանը ես սկզբունքորեն դեմ եմ, հատկապես այն պաշտոնատար անձանց կամ մարմինների կողմից, որոնք իրականացնում են քննություն»,- ասաց նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե՝ վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից տարածված հաղորդագրություններում չի՞ խախտվում անմեղության կանխավարկածը, քանի որ հաղորդագրություններում նշվում է անձանց անուն-ազգանունը:

«Չի կարող պաշտոնատար անձի կամ պետական մարմնի հաղորդագրության մեջ լինի այնպիսի ձեւակերպումներ եւ անձի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որն օբյեկտվ դիտորդի մոտ կարող է տվյալ անձի մեղավորության կանխավարկած ձեւավորել: Ես չեմ կարդացել որեւէ մեկի հաղորդագրությունները, բայց բանաձեւը հետեւյալն է, եթե հաղորդագրությունների բովանդակություններն այնպիսին են, որ օբյեկտիվ դիտորդի մոտ ձեւավորվում է ընկալում՝ տվյալ անձի հանցագործ լինելու մասին, դա բացարձակ անթույլատրելի է եւ անմեղության կանխավարկածի ուղղակի խախտում է»,- ասաց Գեւորգ Կոստանյանը եւ գերատեսչությունների անուններ չտալով շեշտեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել