Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են հերթական նորաձև նորույթը, որը հայտնվել է ASOS առցանց խանութի կայքում։ Ջինսե տաբատները, որոնք ընդհանրապես չեն ծածկում 5-րդ կետը, արժեն 75 ֆունտ (մոտ 48 հազար դրամ)։

Շատ ցածր գոտկատեղով կամ պատառոտված ջինսերով այլևս ոչ ոքի չես զարմացնի, սակայն դիզայներները հանրությանը ցնցելու նոր միջոցներ են փնտրում։ Գաղափարը Ragged Priest-ի մասնագետներինն է։

23-ամյա մոդել Անաբել Միցելը փորձել է նորույթը։ Նա նշում է, որ քաղաքում շրջելիս ուշադրության պակաս չի զգացել։

DRzpUvAXkAApYlIDRzpVXXW4AAY_fUмодамода

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել