Քաղաքի աղմուկից և առօրյա կյանքի խնդիրներից հանգստանալու համար Մերձավոր Արևելքի տուրիստական գլխավոր կենտրոն Դուբայում ստեղծվում են այլընտրանքային տարբերակներ՝ ստորջրյա բնակավայրեր: Այնուամենայնիվ, ստորջրյա հիասքանչ տեսարաններով շրջապատված ապրելը դեռևս անիրական է թվում շատերի համար:

heart-of-europe-dubai-underwater-homes-2heart-of-europe-dubai-underwater-homes-6

2018 թվականին Դուբայում կբացվեն ապակե պատերով 40 վիլլաներ, որոնցից յուրաքանչյուրը կունենա 3 հարկ: Հարկերից երկուսը կգտնվեն ջրի մակերևույթից վերև, որոնց արևոտ սենյակներից և գեղեցիկ տախտակամածերից կբացվեն հիանալի տեսարաններ դեպի օվկիանոսի անծայրածիր գեղեցկությունը: Դրանք հանգստացողներին կառաջարկեն նաև լողավազաններ, ճաշարաններ և անգամ տաք լոգարաններ:

heart-of-europe-dubai-underwater-homes-3heart-of-europe-dubai-underwater-homes-4Վիլլայի ստորջրյա հարկն ամբողջապես կառուցված է լինելու ապակուց՝ բնակիչների համար բացահայտելով օվկիանոսի ներքին գեղեցկությունը և ստորջրյա կյանքը: Առաջին հարկում տեղակայված կլինեն ննջասենյակն ու լոգարանը, որոնք իսկական դրախտավայր կլինեն այցելուների համար:

heart-of-europe-dubai-underwater-homes-1heart-of-europe-dubai-underwater-homes-5heart-of-europe-dubai-underwater-homes-8heart-of-europe-dubai-underwater-homes-9heart-of-europe-dubai-underwater-homes-10heart-of-europe-dubai-underwater-homes-11heart-of-europe-dubai-underwater-homes-13

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել