ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հիացնում է իր արտաքին տեսքով։ Չնայած նա 47 տարեկան է, սակայն 35 տարեկանի տեսք ունի, շատերը կարծում են, որ նա շատ ավելի երիտասարդ է։

180 սմ հասակ ունեցող Մելանյան կշռում է ընդամենը 65 կգ։ Սլովենուհին խոստովանում է, որ երբեք դիետաներ չի պահել, սակայն անշուշտ հետևել է իր սննդակարգին։ Այն հիանալիորեն հավասարակշռված է։ Նախկին մոդելն օգտագործում է բավականաչափ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր։ Մելանյան վստահեցնում է, որ «վնասակար» սնունդը սննդակարգից իսպառ բացառել չի կարել։ Երբեմն կարելի է նաև թույլ տալ ֆասթֆուդ կամ պաղպաղակ, սակայն միշտ պահել չափը։

Նրա սննդակարգում գերակշռում են անյուղ ձուկը, միսը, բանջարեղենը, մրգերն ու կաթնաթթվային ըմպելիքները։ Յուղոտ սնունդ կամ քաղցրավենիք նա իրեն թույլ է տալիս ոչ հաճախ, քան շաբաթական 2 անգամ փոքր չափաբաժիններով։ Տիկին Թրամփը սիրում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Երբեմն նույնիսկ երբ ուժ կամ տրամադրություն չի ունենում, ստիպում է իրեն 2-3 վարժություն անել։ Դա նրա մտքերը կարգի է բերում և լիցքավորում անհրաժեշտ էներգիայով։ Մելանյան արդեն մի քանի տարի մարզասրահ է այցելում, թենիս խաղում։ Մաշկի ու մարմնի խնամքի համար նա օգտագործում է միայն բրենդային արտադրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել