Գետերի վարարումները և տեղումների միջին վիճակագրական քանակի ընդհանուր մեծացումը կդառնան գլոբալ տաքացման հետևանք, որը 25 տարուց կվերածվի Երկրի տասնյակ միլիոնավոր բնակիչների համար կյանքի իրական սպառնալիքի։ Նման եզրակացության է եկել Կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման Փոթսդամի ինստիտուտի գիտնականների միջազգային խումբը։

«Նույնիսկ չնայած առաջիկա 20-30 տարում մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների զգալի կրճատմանը, ջերմաստիճանը Երկրի վրա կշարունակի աճել։ Դրա հետ կապված փոփոխությունները տեղումների բաշխման առումով կարող են հանգեցնել ողջ աշխարհում ջրհեղեղների ռիսկի մեծացման»,- ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Science Advances-ում։

Կլիմայագետների գնահատականով՝ ռիսկի գոտում են գտնվում մոլորակի հասարակածային գոտում գտնվող շրջանները՝ ԱՄՆ-ի և Կենտրոնական Եվրոպայի տարածքի զգալի մասը, Աֆրիկայի հյուսիսարևելյան և արևմտյան հատվածները, ինչպես նաև Հնդկաստանը, Չինաստանն ու Ինդոնեզիան։

Հետազոտողները կոչ են արել միջազգային հանրությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխության խնդիրներին և շրջակա միջավայրի պահպանությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել