«Քուինսլենդի (Ավստրալիա) 11-ամյա բնակչուհի Չարիշ Ռոուզ Լեյվելի մոտ հղիություն են կասկածել, քանի դեռ չեն բացահայտել սարսափելի իրողությունը։

Մայրը սկսել էր նկատել, թե ինչպես է դստեր որովայնը մեծանում, իսկ Չերիշը սկսել էր նիհարել,- գրում է Daily Mail-ը։- Երբեմնի կենսուրախ և ակտիվ երեխան սկսել էր հաճախ լավ լինել և կամակորություններ անել»։

Մի քանի շաբաթում նա կորցել է միանգամից 14 կգ և սկսել գանգատվել սուր ցավից, այդ ժամանակ մայրը նրան բժշկի է տարել։ Տեղի կլինիկայից նրան անմիջապես տեղափոխել էին Բրիսբենի կենտրոնական հիվանդանոց։ Փոքրիկ աղջկա ձվարանների վրա հայտնաբերվել էր 10 կգ կշռող վիթխարի թարախակույտ։

Ժամեր անց բժիշկները վշտահար մորը հայտնել են, որ թարախակույտը բարորակ է, և աղջկան հնարավոր է փրկել։ Աղջիկը քիմիաթերապիայի կուրս է անցնում, որի արդյունքում թարախակույտը կփոքրանա, որից հետո արդեն հնարավոր կլինի նրան վիրահատելը։

Քիմիաթերապիան արդեն արդյունքներ է տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել