Քաշ կորցնելը դարձել է 21-րդ դարի հիմնակաան խնդիրներից մեկը: Եթե դուք իսկապես ցանկանում եք քաշ կորցնել, անպայման կարդացեք հետևյալ խորհուրդները.

Картинки по запросу fitness

1. Հիմա և ամեն ինչ ու միանգամից.

Հիմնականում բոլորի սխալն այն է, որ ցանկանում են քաշ կորցնել մեկ օրվա ընթացքում: Որպեսզի քաշ կորցնեք և մկանները կարգի բերեք, անհրաժեշտ են ամիսներ:

Ինչ վերաբերում է ուտելուն...

2. Ինչքան քիչ, այնքան լավ

Շատերը կարծում են, որ եթե քիչ ուտեն, այնքան շուտ քաշ կկորցնեն: Իրականում ամեն ինչ տարբեր կերպ է դասավորվում: Դիետայի կարևոր նախապայմանը քիչ, բայց կես ժամը մեկ ուտելն է:

3. 6-ից հետո սնվելը

Ճիշտն ասած՝ սա էլ այդքան ճիշտ չէ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս քնելուց 4 ժամ առաջ սնվել: Եվ քանի որ բոլորը տարբեր են, 6-ից հետո չսնվելը կարող է վնասակար լինել նրանց համար, ովքեր կեսգիշերին են քնում: Քնելուց առաջ կարելի է ուտել մրգեր: Դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա:

4. Ինչքան շատ բանջարեղեն, այնքան լավ

Բանջարեղեն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր բանջարեղեններն են բանջարեղեն: Կան բանջարեղեններ, որոնք պարունակում են, այսպես ասած, վատ ածխաջրեր, օրինակ՝ կարտոֆիլը, եգիպտացորենը և այլն:

5. Ճարպի փոխարինում

Շատերը կարծում են, որ եթե փոխարինեք բնական ճարպերն արհեստականով, արագ կնիհարեն, բայց ասեմ, որ դա սխալ է: Սա միայն կվնասի օրգանիզմին:

6. Սպորտ

Սա անպայման պետք է լինի: Եթե անընդհատ նույն վարժությունն եք կատարում, աշխատում է նույն մկանը, որը ձեզ արդյունք չի տա: Մարմնի մկանները պետք է բաժանել մասերի և օրակարգով դրանք մարզել:

7. Մարզվելու օրակարգ

Սա նման է վերը նշվածին: Վարժությունները պետք է լինեն հաճախակի: Մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երկու օրը մեկ:

8. Պրես

Սա ամենատարածված սխալն է: Մենք կարծում ենք, որ փորի պրես անելով կարող ենք ճարպը վերացնել: Փորի պրեսի վրա աշխատելիս դրանք ավելի են ձգվում:

9. Ինչքան քիչ կալորիա, այնքան շատ օգուտ

Սա նույնպես առասպել է: Կան ստանդարտներ և նորմեր, որոնց պետք է հետևել: Մի՛ մոռացեք, որ ֆիզիկական վարժություններ կատարելուն զուգահեռ պետք է սնվել օգտակար մթերքներով։ 

10. Հանգիստ

Հանգստի մասին մոռանալ պետք չէ: Պետք չէ մտածել, որ քիչ քնելը, քիչ ուտելը և շատ շարժվելը կօգնեն արագ քաշ կորցնել: Դուք չարաչար սխալվում եք: Որպեսզի կարողանաք աշխատել, պետք է կարողանաք նորմալ հանգստանալ:

Картинки по запросу fitness

Մի մոռացեք, որ այս բոլոր սխալները մեկ պատճառ ունեն՝ արագ նիհարելը, բայց մենք գիտենք, որ այն, ինչ արագ է կատարվում, լավ բանի չի բերում, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեր օրգանիզմին: Միայն պետք է համբերությամբ զինվենք և աշխատենք մեզ վրա: Այդ ժամանակ էլ հաջողությունը մեզ կժպտա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել