Yerkir.am-ը գրում է.

«Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում առաջարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգում, մինչդեռ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը մերժվել էր։

Նախագծի հիմնական զեկուցող խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ իրենք առաջարկում են գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար գյուղացուն ազատել հողի հարկից:

«Բնակչության 35,7 %-ը գյուղաբնակ մարդիկ են, բերրի հողերի 60 %-ը չեն մշակվում, ինչին մենք ականատես ենք լինում։ Սա փաստում է, որ կոշտ հարակային քաղաքականություն է վարուվում, անմրցունակ վիճակ է, և քաղաքացները, առերեսվելով այս ամենին, կագնում են ծանր իրավիճակի առաջ»,- նշեց նա։ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ նման հարց վերապահված է տեղական իշխանություններին ու նման օրենք ընդունելով՝ կստացվի, որ իրենք կառավարությանը պարտավորություն են տալիս երկրորդ անգամ գնալ փոխհատուցումների:

«Բոլորս գիտենք, որ բոլոր աղետների ժամանակ կառավարությունը պարտավոր է կորուստների փոխհատուցում իրականացնել պետբյուջեից։ Առաջարկվող նախագիծը հնարավորություն է տալիս կամ նա անել, կամ մյուսը», - նշեց Հարությունյանը։

Էնֆիաջյանը էլ հակադարձեց՝ պնդելով, որ համայնքի ղեկավարները կամայական են այդ գումարները տուժած գյուղացիներին տալիս, իսկ առաջարկվող փոփոխությունը կկանոնակարգի այդ հարցը: Նախագծին կողմ քվեարկեց «Ելք» խմբակցությունը: Նախագիծը մերժվեց 54 դեմ, 34 կողմ ձայներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել