Tert.am-ը գրում է.

Գերմանիայում կազմվելիք նոր կոալիցիոն կառավարությունը ցանկացած պարագայում Թուրքիայի հարցում զիջումների չի գնա, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:

Գերմանիայում նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների ժամանակ, որին մասնակցում են երկրի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը», բավարական «Քրիստոնեա-սոցիալական միությունը» և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կազմվել է ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր հստակեցնող ընդհանուր փաստաթուղթ: 

Ըստ աղբյուրի՝ բանակցություններին մասնակցող երեք քաղաքական ուժերն էլ միակարծիք են Թուրքիայի հարցում և կարծում են, որ այդ խնդրում դեռ զիջումների գնալու ժամանակը չէ:

Հայտնի է, որ կայացված որոշման համաձայն՝ Գերմանիան չի հեշտացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացը, ինչպես նաև չի թարմացնի մաքսային միության վերաբերյալ պայմանագիրը: Որպես դրա հիմնական պատճառ նշվում է Թուրքիայի կողմից եվրաինտեգրման գործընթացի շրջանակում մի շարք պայմանավորվածությունների չկատարումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել