armeniasputnik.am-ը գրում է

2018 թվականին Հայաստանի ո՞ր գերատեսչությունում կստանան ամենաբարձր աշխատավարձը: Ոչ, դա նախագահականը չէ (ինչպես շատերը մտածեցին) և խորհրդարանն էլ չէ (թեև, սահմանադրության համաձայն մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգին): Այլ, որքան էլ զարմանալի է` Վերահսկիչ պալատը:

Նրանք, ովքեր ստուգելու են մեր բյուջեն, հենց նրանք էլ բոլորից շատը կստանան` 550 հազար դրամ: Նույնիսկ ավելի շատ, քան նախագահի աշխատակազմում. Այստեղ միջինում կստանան 491 հազար դրամ: Ճիշտ է՝ 2018 թվականի ապրիլից հետո աշխատակազմը խիստ կկրճատվի. Սերժ Սարգսյանի իրավահաջորդի իրավասությունները զգալիորեն կկրճատվեն (նոր սահմանադրության համաձայն, ոչ մի անձնական բան): Այդ պատճառով էլ աշխատակիցները կկրճատվեն 2,5 անգամ` կմնան 180-ը:

Իշխանությունը գրեթե ամբողջ ծավալով կանցնի կառավարությանը: Ահա այստեղ աշխատակազմը լավ կընդլայնեն` 292-ից հասցնելով 600-ի: Ճիշտ է՝ միջին աշխատավարձն ավելի ցածր կլինի` 284 հազար դրամ:

Այսպիսով, պատգամավորները կառավարության հանդեպ դեռևս հաղթողի դիրքում՝ աշխատավարձի թեմայով վեճում: Հենց այս «հայկական հարցից» էլ նրանք սկսեցին այս գումարման նիստը: Ոչ թե անվտանգության կամ սոցիալական պաշտպանության հարցերից, այլ այն հարցից, թե ով է ավել ստանալու. պատգամավորի օգնականը, թե՞ նախարարության աշխատակազմի աշխատակիցները:


ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել