Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Սփենսը հետաքրքիր փորձ է կատարել, որն ապացուցում է, որ երաժշտությունը կարող է ազդոլ ուտելիքի համի վրա:

Վերին ռեգիսթրը ուտելիքը կարող է դարձնել թթու կամ քաղցր, իսկ ստորինը՝ դառը: Ուսումնասիրություններից մեկի ժամանակ մասնակիցներին ականջակալների էին բաժանել և չէին ասել թե տրվող կոնֆետներն ինչ համ ունեն: Ցածր տոնով երաժշտություն լսողներին կոնֆետները դառն էին թվացել, իսկ բարձր տոնով լսողներին՝ քաղցր:

Փորձի մանրամասները գիտնականը դեռ չի հրապարակում: Նա ցանկանում է պարզել, արդյոք կկարողանա երաժշտության միջոցով օգնել մարդկանց ազատվել վնասակար մթերքից կամ շաքարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել