Ճապոնական «Sharp» ընկերությունը ծրագրում է ցուցադրել նոր «Aquos S3» սմարթֆոնը, որը կլինի «iPhone X»-ի մատչելի տարբերակը: Այս մասին գրում է Life.ru-ն:

«Aquos S3»-ի գլխավոր տարբերությունը «Apple»-ի արտադրանքից կլինի «Face ID»-ի բացակայությունը:

Ի տարբերություն «iPhone X»-ի, որի գինը Ռուսաստանում կազմում է մոտավորապես 80 000 ռուբլի, նախատեսվում է, որ «Aquos S3»-ի գինը կլինի երեքից չորս անգամ ցածր: Akket.com-ի տեղեկություններով՝ այն կունենա 5.9 դյույմանոց առանց շրջանակի էկրան, երկու տեսախցիկ՝ 12 և 13 ՄՊ-անոց,  դիմային տեսախցիկ՝ 16 ՄՊ-անոց, «microSD» հիշողության քարտի տեղ՝ մինչև ներառյալ 256ԳԲ հիշողությամբ:

Արտաքինով ևս մոդելը նման կլինի «Apple»-ի արտադրանքին: Պաշտոնական ներկայացումը տեղի կունենա հունվարի 16-ին Ճապոնիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել