2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը:

Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում:

Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ պետական մեդալներով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչությունների պարգևներով: ՀՀ ազգային անվտանգության ծառայության անձնակազմը սգում է Ռաֆիկ Վահագնի Զարգարյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին, մերձավորներին և ընկերներին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Ռաֆիկ Զարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին ժամը 18:00-ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունվարի 15-ին ժամը 12:30 Էջմիածնի Շողակաթ եկեղեցում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել