Armtimes.com-ը գրում է.

Հայ-լիբանանյան արմատներով գեղեցկուհի Լեա Սալամեն ժամանակակից ֆրանսիական հեռուստաընկեության ամենապահանջված քաղաքական հաղորդավարուհիներից է,  որը հռչակվել է որպես լավագույն հարցազրուցավար՝ ֆրանսիացի մեկնաբանների շրջանում: Լեայի գործունեության մասին պատմում է rusarminfo-ն:

Լեան ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Նրա հայրը Լիբանանի նախկին մշակույթի նախարարն ու ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի  հատուկ խորհրդականն է,  իսկ մայրը՝ աշխարհահռչակ «Bogossian»  զարդերի բրենդի սեփականատերեր Ժան եւ Ալբերտ Պողոսյանների  քույրն է՝ Մարին:

Լեան լրագրությամբ սկսել է զբաղվել Փարիզի պետական հեռուստաընկերության եթերում՝ 2000-ականներին: Այդ ժամանակ նա Փարիզի համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանողուհի է եղել, իսկ 2006-ից արդեն սկսել է անցնել մշտական աշխատանքի՝ Ֆրանսիայի գլխավոր լրատվական հեռուստաալիքում՝ France 24-ում:

Այնուհետ շարունակ փոխել է աշխատավայրը՝ տեղափոխվելով տարբեր ալիքներ ու վարելով միայն քաղաքական բնույթի հաղորդումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել