Վիգեն Սարգսյանի պաշտպանությամբ չեմ ուզում զբաղվել, սակայն սև քարոզչության հակադարձելու մի քանի փաստեր կան, որոնք հաշվի չառնելու դեպքում երկրում տիրող սոցիալ-տնտեսական վատ վիճակից ելնելով որոշ ուժեր փորձելու մրոտել չեղած դեպքերն ու դեմքերը ուստի շրջանառվող մի քանի թեզերից առանձնացնեմ ավելի ակտիվ տարածվողները:

1. 2016 թվականի հունիսի 24-ին տեղի ունեցած դեպքը, որի առնչությամբ դրամահավաք է կազմակերպել վանաձորցի ամերիկաբնակ մեր հայրենակիցը Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում չէր (նախարար է նշանակվել 2016թ հոկտեմբերի 3-ին) և նախարարը նրան հեռացնելու, կոչումազրկելու և այլ հնարավորություն չուներ, իսկ մնացախ գործառույթները իրականացվում է, այլ կառույցի միջնորդությամբ ու կարգադրությամբ:

2. Պաշտպանության նախարարությունը դրամահավաք չի կազմակերպել, այլ դա կազմակերպել է վանաձորցի ամերիկաբնակ մեր հայրենակիցը, որն ի դեպ վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում էս ասպարեզում և բազմաթիվ մարդկանց օգնության ձեռք է մեկնել:

3. Դեպքի առնչությամբ մեղադրվող սպան ըստ օրենքի մինչ դատավարութան ավարտը գտնվում է ոչ, թե դիրքերում, այլ կարգապահական գումարտականում:

4.Անբասիր ծառայության մասին տեղեկանք սպային տրվել է զորամասից մինչ տեղի ունեցած դեպքի օրը, որը ըստ ամսաթվի կցվել է քրեական գործին, այլ ոչ թե դեպքից հետո ընկած ժամանակահատվածում:

5. Դեպքի առնչությամբ նախարարությունը չի կարող գումար տրամադրել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» քանի, որ նախ դեպքը տեղի է ունեցել մինչ հիմնադրամի ստեղծման ժամանակահատվածը, իսկ հետո դեպքը մարտական գործողության հետ առնչություն չունի, իսկ թե հիմնադրամի գործունեությունը թափանցիկ է, թե ոչ յուրաքանչյուր մարդ կարող է տեսնել այստեղ՝ https://www.1000plus.am/hy/

Իսկ ինչու չէ զինծառայողի համար պետական միջոցներից հատկացումներ արվում դրա մասով պարզաբանումները միայն ՊՆ-ից չէ, որ տրվելու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել