Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Սյուզի Մելիքյանը Life.panorama.am-ին է պատմել, թե ինչպես է անցկացրել Ամանորն ու ինչ ծրագրեր ունի 2018-ի հետ կապված:
 
«Ամանորը դիմավորել եմ շատ բարձր տրամադրությամբ եւ ինձ համար շատ թանկ մարդկանց հետ: Կարծում եմ` Նոր տարվան պետք է կարողանաս ամեն ինչ մի կողմ դնել ու միայն դրական տրամադրվել: Պետք է կարողանաս մոռանալ հինը, անցած տարվա բացասական կողմերը եւ մտածես միայն ամանորյա հրաշքի մասին: Համենայն դեպս` ինքս այդպես եմ անում, այդ օրը միայն մտածում եմ, որ լավ տարի է լինելու»,- նշեց Սյուզին:
 
Երգչուհու համար պարտադիր չէ Ամանորը դիմավորել տանը.
«Շատ է պատահել, որ Նոր տարվան տանը չեմ եղել եւ չեմ կարծում, որ դա խիստ կարեւոր է: Ինձ համար շատ ավելի կարեւոր է այդ օրը շրջապատված լինել հարազատներովդ, անկախ վայրից` թանկ մարդկանց հետ նշել տարեմուտը: Սիրում եմ այդ օրը կիսել ընտանիքիս անդամների եւ ընկերներիս հետ»,- հավելեց նա:
Տոներին Սյուզին նվերների պակաս չի զգացել, իր խոսքով` ինքը եւս հաճելի անակնկալներ է պատրաստել իր մտերիմների համար:
«Անկեղծ ասաց, ես ավելի շատ սիրում եմ նվիրել, բայց, ինչ խոսք, ստանալը եւս հաճելի է: Այս տարի նվերները բավականին շատ էին, իհարկե, չեմ ուզում մանրամասնել, բայց խոստովանում եմ, որ դրանք շատ հաճելի էին»,- նկատեց նա:
Հարցին, թե Սյուզի Մելիքյանին ի՞նչ տվեց անցած` 2017թ-ը, պատասխանեց.
«Կոնկրետ իրադարձություններով չեմ ցանկանա նշել, թե ինչ տվեց անցած տարին, միայն կասեմ, որ թեեւ եղել են նաեւ տհաճ պահեր, սակայն լավ իրադարձություններն ավելի շատ էին: Ես բազմաթիվ համերգներ ունեցա, նոր երգեր ստեղծվեցին: Ընդհանուր առմամբ 2017-ն ինձ համար լավ տարի էր»:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել