Աֆրիկան զարմանալի մայրցամաք է, որը զբոսաշրջիկների ուշադրությունը միշտ գրավել է իր խորհրդավորությամբ, բնության յուրօրինակությամբ և անբացատրելի հմայքով:

Ձեզ ենք ներկայացնում Աֆրիկա մայրցամաքի «ամենա-ամենաները», որոնցից շատերի մասին, համոզված ենք, քչերն են տեղյակ:

Աֆրիկան աշխարհում ամենաշոգ մայրցամաքն է: Իրականում սա ոչ ոքի համար գաղտնիք չէ, քանի որ դեռ մանոկուց այս փաստին ծանոթ ենք շնորհիվ Չուկովսկու հրաշալի հեքիաթների:

Եվրասիայից հետո Աֆրիկան երկրորդ ամենամեծ մայրցամաքն է: Այն զբաղեցնում է 29,2 մլն քկմ տարածք: Համեմատության համար կարելի է նշել, որ մեզ քաջ հայտնի Ռուսաստանի տարածքը 17,1 քկմ է: Այո, սա իսկապես զարմանալի, բայց իրականությանը համապատասխանող փաստ է:

Աֆրիկան ամենահարթավայրային մայրցամաքն է: Եթե աշխարհի մյուս մասերը մեզ զարմացնում են իրենց սարերով, ծովերով, ապա Աֆրիկան ուսումնասիրելը շատ ավելի հեշտ է:

Աֆրիկայում են ապրում աշխարհում «ամենափոքր» մարդիկ: Դուք, հավանաբար, գիտեք, որ դրանք պիգմեյներն են, որոնց այլ կերպ անվանում են նեգրիլներ: Պիգմեյների առավելագույն հասակը կազմում է 150 սմ, իսկ միջինը՝ 135 սմ:

Սակայն միևնույն ժամանակ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սևամորթների մեջ շատ են նաև բարձրահասակները: Այս «ոլորտում» ռեկորդը կրկին պատկանում է աֆրիկացիներին: Աֆրիկական ցեղ նիլոտները, որոնց թվաքանակը կազմում է շուրջ 10 մլն մարդ, համարվում են ամենաբարձրահասակն աշխարհում: Նրանց միջին հասակը 184 սմ է:

Աֆրիկայում է գտնվում ամենամեծ և ամենաշոգ անապատն աշխարհում: Այն Սահարան է: Սահարայի մակերեսը կազմում է 8,6 մլն քկմ, որը կազմում է ողջ Աֆրիկայի տարածքի շուրջ 30%-ը: Հետաքրքիր է այն փաստը, որ այս անապատը տարեցտարի ընդլայնվում է տարածքով՝ տարածելով իր սահմանները 6-10 կմ-ով դեպի հարավ:

Ամենաերկար քաղցրահամ լիճը կրկին տեղակայված է Աֆրիկայում: Այն նաև համարվում է ամենախոր լճերից մեկն աշխարհում:

Աֆրիկայն քաղք Տրիպոլիում՝ Լիվիայի մայրաքաղաքում, 1922 թ. հաջողվել է գրանցել պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը՝ +58 աստիճան ցելսիուս:

Ամենաերկար նեղուցը գտնվում է Աֆրիկայում՝ Մոզամբիկում: Այն ունի մոտ 1760 կմ երկարություն:

Կիլիմանջարոն Աֆրիկայի ամենաբարձր կետն է: Այն վտանգավոր, ակկտիվ հրաբուխ է:

Երկար ժամանակ համարվում էր, որ ամենաերկար գետը Նեղոսն է, որը գտնվում է Աֆրիկայում: Սակայ վերջին ժամանակներում այն իր «տիտղոսը» զիջել է ամերիկյան Ամազոնին, որը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, 140 կմ-ով ավելի երկար է Նեղոսից:

Աֆրիկան համարվում է Երկրի հնագույն բնակեցված վայրը: Այսինքն համարվում է, որ հենց այստեղ են ապրել ժամանակակից մարդկանց նախահայրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել