Armtimes.com-ը գրում է.

Պեկինն ու Թեհրանը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ բարձրագույն ղեկավարության վերջերս արած հայտարարությունը:

Խնդրո առարկայի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին եւ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը հանդես է եկել հայտարարությամբ, որը, ըստ էության վերջնագիր է իրենից ներկայցնում: Նա իր եվրոպացի գործընկերների դեմ պայման է դրել՝ կամ Իրանի միջուկային համաձայնագրի աղետալի թերությունները կվերացվեն  կամ ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից:

Այժմ կարելի է ասել, ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային համաձայնագրի խզման շեմին է գտնվում, ինչը մտահագություններ է առաջացրել Ռուսաստանում ու Եվրամիությունում, իսկ պաշտոնական Թեհրանը սպառնում է պատասխան քայլեր ձեռնարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել