Ֆասթֆուդի և այլ ճարպոտ սննդի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է անդառնալիորեն փոխել իմունային համակարգի աշխատանքը՝ տանելով այն մշտական արտակարգ դրության ռեժիմի։ Բացի այդ, համբուրգերների, պիցցաների և կարտոֆիլի ֆրիի սիրահաների մոտ կարող է զարգանալ ալերգիա, դիաբետ և աուտոիմունային հիվանդություններ։ Այս մասին հայտնում է Cell պարբերականը՝ հղում անելով փորձագետներին։

Վնասակար սնունդը կարող է փոխել ԴՆԹ-ի սպիտակուցային փաթեթավորման կառուցվածքը ոսկրածուծի բջիջներում, որոնցից ձևավորվում են իմունային մարմինները։ Ինչպես պարզաբանել են մասնագետները, դա նշանակում է, որ եթե մարդը նույնիսկ դադարի ֆասթֆուդ օգտագործել, ապա տուժած իմունիտետը, հավանաբար, չի վերականգնվի։

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ճարպոտ սննդի չարաշահումը սպառնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել